ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը

Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանը
14.12.2012 | 22:02

Մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը արդեն 8- րդ անգամ է իր դռները բացել երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունի:
Սահադաշտի պաշտոնական բացման առիթով կազմակերպվել է մարզամշակութային շոու` հայկական էստրադայի ներկայացուցիչների և գեղասահքի ու տափողակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականների անդամների մասնակցությամբ: Պատանի ու նաև երիտասարդ գեղասահորդներն այստեղ սիրելի մարզաձևով զբաղվելու հնարավորություն կունենան ամեն օր՝ ժամը 11:30-ից մինչև 15:30-ը, որից հետո կլինի տեխնիկական դադար` սառույցի կարգաբերման աշխատանքները իրականացնելու համար: Սահադաշտը կրկին կգործի ժամը 18:00 –ից մինչև ժամը 23:00-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը նշել է, որ քաղաքապետարանը անելու է հնարավորը, որպեսզի գեղասահքի սիրահարների հաճելի ժամանցն ապահովված լինի: Սահադաշտի տոմսի արժեքն, ի դեպ, անփոփոխ է մնացել: Սեփական չմուշկներով սահելու մեկ ժամը կարժենա 500, իսկ վարձույթի դեպքում`1000 դրամ: Սահելու հնարավորություն կտրվի բոլոր ցանկացողներին: Տեղում կաշխատեն նաև մարզիչներ, ովքեր սկսնակ սահորդներին կծանոթացնեն մարզաձևի հմտություններին և սահել կսովորեցնեն: Սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետ` վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ